Հասարակություն

«Մինչև 2027 թվականը նախատեսվում է ունենալ մոտ 80% ապահովագրված բնակչություն»․ Ավանեսյան

Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նախագծի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել բժշկական կենտրոնների ղեկավարների հետ։ 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է համակարգի ներդրման փուլերն ու մանրամասները` նշելով, որ մինչև 2027 թվականը նախատեսվում է ունենալ մոտ 80% ապահովագրված բնակչություն:

Քննարկվել են նաև գնագոյացման քաղաքականության, բուժաշխողների վարձատրության հետ կապված մոտեցումները: