Հասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Օգոստոսի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված BMW մակնիշի ավտոմեքենայում դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները BMW մակնիշի ավտմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 63-ամյա Սևակ Գ.-ն է: