Հասարակություն

Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել 6-րդ կարգի եռակցող. վարչապետ

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ  հանդիպումից։

«Հայաստանում շինարարական ընկերության տնօրենները դժգոհում են, որ մասնագետների՝ շինարարների, եռակցողների, պատշարների կարիք ունեն»,- ասել է նա։ Փաշինյանի խոսքով, պարզվել է, որ Գորիսում շինարարական աշխատաները ժամկետում չեն կատարվում, որովհետև մատակարարողը չի հասցնում քար տեղափոխել։ Փաշինյանը հայտնեց, որ հիմա Իրանից են Գորիս քար ներկրում, որ շինաշխատանքները կատարեն։

Կառավարության ղեկավարն այնուհետև շարունակեց պատմել շինարարական ընկերությունների ղեկավարների հետ խոսակցությունները։

«Շինարարական ընկերության տնօրենը վրդովված ասում էր՝ ինձ մեղադրում են, որ շինաշխատանքները ժամանակին չեմ կատարում, բայց 6-րդ կարգի եռակցող մատների վրա կարելի է հաշվել Հայաստանում: Նաև ասում է՝ կարևոր հանգույցների եռակցումը ես ուրիշ մարդու չեմ կարող վստահել, դրա համար այդ եռակցողը գնում մի տեղ է աշխատում, հետո գնում է այլ հատվածում աշխատում, դրանից հետո՝ մեկ ուրիշ տեղ։ Ուր գնում ենք, մեզ ասում են՝ եռակցողի, խառատի կարիք ունեն»,- ասել է Փաշինյանը։