Հասարակություն

7 տարեկան երեխաների յուրաքանչյուրը չորրորդը ավելցուկային քաշ ունի. փոխնախարար

Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խոսել է հանրակրթական հաստատություններում առողջ ապրելակերպի չափորոշիչների սահմանման կարևորության մասին:

«Մեր կողմից իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ 7 տարեկան երեխաների յուրաքանչյուրը չորրորդը ավելցուկային քաշ ունի: Սա նշանակում է, որ ավելի շատ աշխատանք պետք է տարվի` սովորեցնելու երեխաներին, նրանց ծնողներին առողջ ափսեի գաղափարը, զերծ պահելու նրանց վնասակար սովորություններից և գովազդների ազդեցությունից»,-նշել է Լենա Նանուշյանը: