Կառավարությունը Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին 3 մլրդ 44 մլն դրամ հատկացրեց։
Ինչպես տեղեկացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, այդ գումարը տրվելու է մի շարք սուբվենցիոն ծրագրերի` կառավարության մասնաբաժինը փոխհատուցելու համար։
Սուբվենցիոն ծրագրերը ներառում են ճանապարհաշինությունց, ջրամատակարարման համակարգի արդիականացումից մինչև կրթական, մշակութային հաստատությունների տանիքների նորոգում ու մանկապարտեզի կառուցում: