Հասարակություն

Աբովյանում շինաշխատանքներ կատարելիս աշխատակիցն անզգուշաբար վայր է ընկել և մահացել

Աբովյանում շինաշխատանքներ կատարելիս աշխատակիցն անզգուշաբար վայր է ընկել և մահացել

Օգոստոսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 2-րդ բրիգադը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի «Շախմատի դպրոցի» մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Լյովա Հ.-ն է, ով նշված տարածքում կառուցվող նորակառույց շենքի 8-րդ հարկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել մահվան պատճառ:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ շենքի կառուցապատողն «Էլիտ պրոջեքտ գրուպ» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ «Էլիտ պրոջեքտ գրուպ» ՍՊԸ-ն։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական