Հասարակություն

Czech Airlines-ը վերսկսում է Պրահա-Երևան-Պրահա երթուղով թռիչքները

Czech Airlines ավիաընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 2-ից վերսկսում է Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի: 

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.csa.cz/am-en/  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: