Հասարակություն

Բաբկեն Թունյանը հանդիպել է Լիտվայի դեսպանին

Բաբկեն Թունյանը հանդիպել է Լիտվայի դեսպանին

Այսօր Ազգային ժողովում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասին։ Քննարկվել են մեր երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր, հատկապես տնտեսական առումով։ 

«Մենք ունենք տնտեսական հարաբերությունների խորացման մեծ չիրացված պոտենցիալ: Համոզված եմ, որ լավ աշխատանքի շնորհիվ կարողանալու ենք սերտացնել կապերը և զարգացնել համագործակցությունը ոչ միայն երկկողմ առևտրի, այլ նաև ներդրումների, համատեղ ծրագրերի և այլ ուղղություններով»,- իր խոսքում նշել է Բաբկեն Թունյանը ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական