Հայաստանում կնշվի Մոսկվայի 876-ամյակը։ Այդ առթիվ Երևանում և ՀՀ մարզերում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ,- տեղեկացրել է «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն այսօրվա ասուլիսի ժամանակ։
«Առաջին միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 31-ին։ «Գազպրոմի» դպրոցում բացելու ենք Մոսկվայի անկյունը։ Այնտեղ կներկայացվեն գրքեր Մոսկվայի պատմության վերաբերյալ և կունենան թեմատիկ խորագրեր՝ սպորտային Մոսկվա, թատերական Մոսկվա, կինոյի Մոսկվա։ Նման միջոցառման փորձ ունենք, որովհետև անցյալ տարի կազմակերպեցինք Կապանում և Երևանի Պուշկինի անվան դպրոցում»,- ասել է նա։