Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, չնախատեսված խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերից մեկում:
Արդյունքում՝ ընդհանուր օգտագործման պահարանում դրված գրքի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է բջջային հեռախոս: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: