Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023

Երևան 21 ℃

Рус Eng

Աշխատանք՝ զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին

Հասարակություն

29 Օգոստոսի, 15:52

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածներին առաջարկում է դիմել  զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրին։  

«Հարգելի՛ քաղաքացիներ, եթե անցել եք ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն (զորացրվել եք 2020 թվականից հետո) և ունեք աշխատանքի կամ վերապատրաստման կարիք, ապա կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 010 52 14 31 հեռախոսահամարով կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։  

Մասնագետները կներկայացնեն Ձեզ զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմանները, և դրանց համապատասխանելու դեպքում՝ Դուք կընդգրկվեք ծրագրում»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը