Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2023

Երևան 14 ℃

Рус Eng

Լուսակն գյուղի ջրավազանում 28-ամյա քաղաքացի է խեղդվել

Հասարակություն

28 Օգոստոսի, 22:13

Օգոստոսի 28-ին, ժամը 18։44-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակն գյուղի ջրավազանի ափին հայտնաբերվել է հագուստ․ ենթադրվում է, որ քաղաքացին խեղդվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ջրավազանում հայտնաբերվել է դի։

Փրկարարների, պարեկային ծառայողների և քաղաքացիների համատեղ ուժերով քաղաքացու (Գ․ Ե․, ծնված 1995 թ․) դին դուրս է բերվել ջրավազանից։ Փրկարարները պատգարակով դին տեղափոխել են ափ (մոտ 7 մ)։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը