Հասարակություն

Եւս 6 հիվանդության բուժման համար պետության անվճար դեղեր կտրամադրվեն

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ևս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը  2024 թվականից պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար։

Այդ հիվանդություններն են`

1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտ 

2) առաջնային իմունոդեֆիցիտ 

3) կավասակի հիվանդություն 

4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն - սուր պոլիռադիկուլիտ

5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ 

6) ցրված սկլերոզ

Արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ`

Անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով, 

կկանխարգելվի հիվանդության զարգացումը,

կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները: