Բոլոր 4 դատավորների թեկնածուները հաղթահարել են անցողիկ շեմը
Հասարակություն
28 Օգոստոսի, 22:27
Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը հատուկ կարգով համալրելու նպատակով անցկացված որակավորման ստուգման հարցազրույցի փուլն ավարտվել է:
Ըստ քվեարկության արդյունքների՝ բոլոր չորս թեկնածուներն էլ հաղթահարել են անցողիկ շեմը։ Նրանք են՝ Արտուշ Ավագյանը, Դավիթ Սարգսյանը, Անի Միքայելյանը և Գուրգեն Մալխասյանը: