Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը հատուկ կարգով համալրելու նպատակով անցկացված որակավորման ստուգման հարցազրույցի փուլն ավարտվել է:
Ըստ քվեարկության արդյունքների՝ բոլոր չորս թեկնածուներն էլ հաղթահարել են անցողիկ շեմը։ Նրանք են՝ Արտուշ Ավագյանը, Դավիթ Սարգսյանը, Անի Միքայելյանը և Գուրգեն Մալխասյանը: