Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023

USD387.36

EUR405.83

RUB3.96

Երևան 23 ℃

Рус Eng

Ամեն տարի մոտ 1000 շիշ գինի է իջեցվում լճի հատակը և հաջորդ տարի դուրս բերվում

Հասարակություն

28 Օգոստոսի, 18:14

Նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 27-ին Արագած լեռան Քարի լճում ներկա է գտնվել «Halde underwater winery» ընկերության ամենամյա փառատոնին։ Միջոցառումն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով ներկայացնել  ընկերության կողմից ստեղծված նորարար գաղափարները, որոնք միտված են մեր երկրի տնտեսական զարգացմանը։

Գինեգործարանը տարբերվում է իր յուրահատուկ տեխնիկայով․ ամեն տարի մոտ 1000 շիշ գինի է իջեցնում լճի հատակ և հաջորդ տարի դուրս բերում։ Գինու պատրաստման այս տեխնիկան ամբողջ աշխարհում օգտագործվում է առաջին անգամ։ Գինիները պահվում  են 3200մ բարձրության վրա գտնվող լճի 8մ խորության մեջ, և ստորջրյա մշակման արդյունքում գինին արմատապես փոխվում է։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը