Հասարակություն

35 զինվորի թունավորման մասին տեղեկությունը կեղծ է․ ՀՀ ՊՆ

35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

«ԶՈւ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել։ Բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի:

Որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել։ Պաշտպանության նախարարությունը հորդորում է  անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը»,- ասված է հաղորդագրությունում: