Հասարակություն

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-ին, 28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով

Օգոստոսի 27-ին, 28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 30-ին, 31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Oգոստոսի 28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-29-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-ին, 31-ին, սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ 
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-ին, 28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։