Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է արել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում»։
Ծրագրի շահառուներին հնարավորություն կտրվի
- ներգրավելու լրացուցիչ վարկեր պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ ձեռք բերելու նպատակով,
- փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու կաթի և պտուղբանջարեղենի գնումների ուղղությունների համար 2022 թ․-ին ներգրավված վարկերը,
- խուսափելու վարկերի համար նախորդող 12 ամիսների ընթացքում ՖԿ-ի հանդեպ ունեցած հանրագումարային մինչև 90 օր ժամկետանց պարտավորությունների պատճառով սուբսիդավորման դադարեցումից
ՌԴ կաթնամթերքի արգելքով պայմանավորված առանձին շահառուների հնարավորություն կտրվի երկարաձգելու արտոնյալ և մայր գումարի մարման ժամկետները մինչև 6 ամսով, ինչը հնարավորություն կտա ապահովելու ծրագրի շարունակականությունը և ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերումների գործընթացը կազմակերպելու նպատակով ներգրավելու նոր վարկեր։