Հասարակություն

Կարտոֆիլի խյուսի միջոցով կալանավորին փորձել են թմրանյութ փոխանցել

Կարտոֆիլի խյուսի միջոցով կալանավորին փորձել են թմրանյութ փոխանցել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ թմրամիջոցի ներթափանցման փորձ է կատարվելու հիմնարկ կալանավորված անձ Գ.Խ.-ին փոխանցելու նպատակով:

Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները զննության են ենթարկել քաղաքացուհի Ջ.Կ.-ի կողմից կալանավորված անձ Գ.Խ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ հանձնուքի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, թմրամիջոցին նմանվող, 4 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված: Ըստ քաղաքացուհի Ջ.Կ.-ի բանավոր հայտարարության՝ հանձնուքն իրեն փոխանցել է կալանավորված անձ Գ.Խ.-ի կինը:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նմանատիպ կասկածելի զանգված հայտնաբերվել էր քաղաքացի Դ.Ս.-ի կողմից՝ կալանավորված անձ Գ.Գ-ի անվամբ բերված հանձնուքն ուսումնասիրելիս, ինչի արդյունքում հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի մեջ նկատվել էին թմրամիջոցի նմանվող, բյուրեղանման զանգվածներ: Դ.Ս.-ն բանավոր հայտարարել էր, որ հանձնուքն իրեն փոխանցել էին կալանավորված անձ Գ.Գ.-ի հարազատները:

Վերոնշյալ հանձնուքները բերած երկու քաղաքացիները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել են և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական