Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023

USD388.89

EUR405.22

RUB3.96

Երևան 22 ℃

Рус Eng

«Սատանի կամուրջ»-ի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու շրջվել

Հասարակություն

26 Օգոստոսի, 10:37

Օգոստոսի 25-ին, ժամը 20։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Մինչ փրկարաների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը