Հասարակություն

Շիրակի մարզում տրակտորիստի վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչին․ նա մահացել է

Օգոստոսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Գևորգ Մ.-ն իրեն պատկանող «ՄՏԶ-80» մակնիշի տրակտորով «Խուզեյ» կոչվող դաշտում տրակտորի հետնամասում ամրացված խոտհնձիչի վրա աշխատանքներ է կատարել, երբ տրակտորն ինքնագնաց շարժվել է առաջ, որի հետևանքով Գևորգ Մ.-ի վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչի մատերին՝ քաշելով իջեցրել ցած, ինչի հետևանքով էլ վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել և տեղում մահացել:
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  նախաձեռնվել է քրեական վարույթ։