Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին ավտովթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդն այս գիշեր կալանավորվել է. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել էր 11 հոգի, ևս մեկի մահվան մասին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց այսօր։ Ուղևորներից 5-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոններ։
Հայկ Մագոյան