Հասարակություն

Երևանը 18-րդն է «Համաշխարհային ստարտափ էկոհամակարգերի ցուցանիշ»-ում. Enterprise Armenia

Երևանը 18-րդն է «Համաշխարհային ստարտափ էկոհամակարգերի ցուցանիշ»-ում. Enterprise Armenia

Երևանը բարելավել է իր դիրքերը «Համաշխարհային ստարտափ էկոհամակարգերի ցուցանիշ»-ում՝ զբաղեցնելով 18-րդ տեղը Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում։ Վերոնշյալ առաջխաղացումը պայմանավորված է երկրում նորարարական և գործարար միջավայրի շարունակական զարգացմամբ։ Հատկանշական է, որ Հայաստանը շարունակում է մնալ առաջատարը կովկասյան երկրների շրջանում։ 

Արդեն 11 տարի շարունակ «Համաշխարհային ստարտափ էկոհամակարգերի վերաբերյալ զեկույցը» (GSER) համապարփակ վերլուծություն է տրամադրում աշխարհի 100 երկրների և 1000 քաղաքների առաջատար ստարտափ էկոհամակարգերի, դրանց զարգացման միտումների և գործարարների առջև ծառացած հիմնական մարտահրավերների վերաբերյալ: Այն հիմնվում է համաշխարհային 290 էկոհամակարգերի 3,5 միլիոն ստարտափների տվյալների լայնածավալ հետազոտության վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական