Հասարակություն

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իռլանդիա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլին։ Նրանք կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքներին։  

Պատվիրակության կազմում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Համաժողովն անցկացվելու է 2023 թվականի սեպտեմբերի 27-30-ը։