ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կառավարության աջակցության ծրագրերի մասին տեղեկանալու համար քաղաքացիները կարող են ներբեռնել «Իրազեկում» ծարգիրը։
«Իրազեկման առումով ուզում եմ բավականին լավ լուր հայտնել, որը ես իմացել եմ որպես բջջային կապի բաժանորդ, երբ որ իմ հեռախոսին եկել է sms հաղորդագրություն, որ կառավարության աջակցության ծրագրերի մասին տեղեկանալու համար կարող ենք ներբեռնել «Իրազեկում» ծարգիրը»,- հայտարարել է նա։
Փաշինյանը տեղեկացրել է, որ ներբեռնել է ծրագիրը. «Իհարկե, տեխնիկական խնդիրներ առաջացան և այն առիթ էր որպեսզի մենք այդ հարցը նույնպես կարգավորենք»։
Նա քաղաքացիներին հորդորեց չանտեսել դրանք. «Ես ինքս բավականին նայել եմ, թե ինչ է պարունակում ծրագիրը և պետք է ասեմ, որ բավականին օգտակար է»։