Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ փոխվել է մաեստրո Սերգեյ Սմբատյանի խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին տեղեկացրել են փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։
«Վերաքննիչ քրեական դատարանի այսօր կայացված որոշմամբ մասնակի բեկանվել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է։
Կայացված որոշման դեմ ներկայացնելու ենք վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն»,- ասված է հայտարարությունում։