ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ Դիլիջանում մեկնարկել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը:
Միջոցառման պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ծրագրի մասնակիցներ ու հյուրեր։
Ողջունելով ներկաներին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ արդեն չորրորդ անգամ իրականացվող այս միջոցառումը փաստում է, որ «Ներուժ»-ը կայացած և հաստատուն հիմքերի վրա դրված ծրագիր է, որի հիմնական նպատակներից մեկը Սփյուռքից դեպի Հայաստան տեխնոլոգիական ներգաղթի ապահովումն է։
«Մեր մասնակիցներն՝ ապրելով, կրթվելով, աշխատելով աշխարհի տարբեր երկրներում, իրենց հետ Հայաստան են բերում այդ երկրների փորձը, նոր գաղափարներ ու մշակույթ, որոնք հաջողությամբ տեղայնացնելով՝ նոր մտքեր են տալիս ոլորտին»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը։