ՀՀ կառավարությունը վաղվա նիստում նախատեսում է վավերացնել Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը։
Այն ստորագրվել է Բրյուսելում՝ այս տարվա հունիսի 23-ին։
Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխհամագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։
Համաձայնագրի վավերացմամբ՝ երկու երկրների մաքսային գործերին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնություն կկիրառվի, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման ընթացակարգեր կսահմանվեն, այսինքն՝ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության մաքսային մարմինների միջև անձնական տվյալների փոխանցման հնարավորություն։