Օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Ֆրանսիայի քաղաքացի Մավիան Աքսել Հովհաննեսի վարած Toyota 4Runner մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ալբերտ Մարզումանյանի վարած Зил 131 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն: Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: