Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2023

USD384

EUR407.19

RUB3.88

Երևան 26 ℃

Рус Eng

Քննարկվել է գործող դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքության ստուգման նախագծերի փաթեթը

Հասարակություն

22 Օգոստոսի, 18:21

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ շահագրգիռ մարմինների հետ համատեղ քննարկվել է Արդարադատության նախարարութան և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված՝ գործող դատավորների, դատախազների, քննիչների համար բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության կառուցակարգեր նախատեսող իրավական ակտերի նախագծերի փաթեթը։

Քննարկվել են նախագծերի փաթեթով առաջարկվող մի շարք էական նշանակություն ունեցող դրույթներ և դրանց շուրջ առկա առաջարկությունները։ Ծավալված կառուցողական քննարկման արդյունքում կանխորոշվել են նախագծերի փաթեթի լրամշակման հետագա ուղղությունները: Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ Բարձրագույն դատական խորհրդից, Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեներից:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը