Հանրապետության տարածքում օգոստոսի 23-25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին, 25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևանի առանձին հատվածներում օգոստոսի 24-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-ի և 26-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ, օգոստոսի 24-ին, 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օգոստոսի 23-27-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։