Հասարակություն

Fly Arna-ն դարձել է Հայաստանի միակ IOSA օպերատորը

Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը դարձել է IOSA օպերատոր՝ ստանալով համաշխարհային ճանաչում ունեցող անվտանգության հավատարմագիր։

«Հայաստանի ամենաանվտանգ թևերը եռագույն են. դառնալով IOSA որակավորում ստացած միակ ավիափոխադրողը Հայաստանում՝ մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ մեր ուղևորների և անձնակազմի անվտանգությունն առանցքային դեր ունի մեր աշխատանքում»,- հայտնում են Fly Arna ավիաընկերությունից։