Հասարակություն

Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով տուժածներից 2-ը դեռ ծանր վիճակում է

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:

Նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ վերջիններիս առողջական վիճակը ծանր է:

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար կամ միջին ծանրության: Նրանք բուժումը շարունակում են տարբեր բաժանմունքներում: