Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023

USD387.36

EUR405.83

RUB3.96

Երևան 22 ℃

Рус Eng

ՀՀ ՆԳՆ հավաքական թիմը մասնակցում է բանակային խաղերին

Հասարակություն

21 Օգոստոսի, 23:22

Օգոստոսի 21-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք:

Բանակային խաղերին մասնակցում է ՀՀ ներքին գործերի նախարարության հավաքական թիմը։ ՆԳ նախարարության թիմը ներկայացված է հրաձգությունների, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի, ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի և կողմնորոշման մրցաձևերում։

Բանակային խաղերին մասնակցում են նաև պաշտպանության նախարարության, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների և քննչական կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը