Հասարակություն

Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Օգոստոսի 21-ին՝ ժամը 15:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Մ․ Գ․) և Volkswagen (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Գ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները։