Հասարակություն

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեություը Լոռու մարզում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արայիկ Բարոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, Սարչապետ համայնք) արտադրական գործունեությունը:

Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում այդ կազմակերպությունում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Մասնավորպես՝

- արտադրական շինությունների հատակի պատրաստված չի եղել անջրանցիկ նյութերից, որոնք հեշտորեն լվացվում և, անհրաժեշտության դեպքում, ախտահանվում են, 
- արտադրամասը չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան, լվացարան և սանհանգույց: