Հասարակություն

Սարգիս Հայոցյանը նշանակվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետի որոշմամբ, Սարգիս Հայոցյանը նշանակվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ։

Մինչ այդ, հիշեցնենք, նա զբաղեցնում էր գիտության կոմիտեի նախագահի պաշտոնը։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմավորվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիմքի վրա: