Օգոստոսի 20-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:05-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW X5 և Nissan մակնիշի ավտոմեքենանեը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ՆԳՆ փրկարարները:
Մինչ վթարի վայրում քննչական խումբը զննություն էր կատարում՝ «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: