Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում օգոստոսի 21-ին, 23-25-ի կեսօրից հետո, 22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ին, 22-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում օգոստոսի 21-ին, 22-ին, 25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։

Օգոստոսի 21-25-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։