Այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 00:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սպիտակի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քաղաքացին նշված կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ որսի ժամանակ ստացել է հրազենային վնասվածք:
Սպիտակի բժիշկները մի քանի ժամ է՝ պայքարում են նրա կյանքի համար:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը մոտ 25 տարեկան տղա է և հրազենային վնասվածքն ստացել է Ծիլքարի վարչական տարածքում: