Հասարակություն

Բժիշկներին հաջողվել է վերականգնել հրազենային վնասվածքով հոսպիտալացված տղամարդու սրտի աշխատանքը

Այսօր՝ օգոստոսի 20-ին, առավոտյան 07:50-ին կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածքով ՝ ծայրահեղ ծանր վիճակում, հեմոռագիկ շոկ, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ Սպիտակի ԲԿ է բերվել 21 տարեկան տղամարդ: Այս մասին հայտնում են «Սպիտակի» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

«Տուժածն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան: Այդ ընթացքում գրանցվել է սրտի կանգ: Իրականացված վերակենդանացման միջոցառումների արդյունքում բժիշկներին հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը:

Կատարվել է թորակոտոմիա, թոքի հեռացում: Տուժածի մարմնից հեռացվել են փամփուշտն ու պարկուճները:

Ըստ ուղեկցողների հայտարարության` տղամարդը վնասվածքը ստացել է Ծիլքար գյուղի հարակից տարածքում` որսի ժամանակ:

Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,– ասված է հաղորդագրության մեջ: