Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթերը կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ. թռիչքները Երևանից տեղի կունենան ժամը 8։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջից։
«Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մեկնել Երևանից Կապան ու Կապանից Երևան օդանավով, արդեն ունեն այդ հնարավորությունը: Թռիչքները՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ։Թռիչքը Երևանից՝ ժամը 8։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ Տոմսերի ամրագրումների համար կարող եք դիմել «Ատլանտիս» ընկերություն։ Արժեքը՝ սկսած 20.000 դրամից»,- ասվում է գրառման մեջ։