Օգոստոսի 20-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրշեջները 11-րդ հարկի թիվ 59 բնակարանում առաջացած կրակը մարելու համար կոտրել են դուռը, ապա ներսում աշխատանքներ կատարել ու մարել կրակը։ Խոհանոցի մոտ՝ հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 4 հետք և չի բացառվում, որ քննիչի կողմից նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ հարվածներն ավելի են։
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը 28-ամյա տղամարդ է, ով տրանսգենդեր է։ Նրան սպանելուց հետո, հավանաբար հետքերը կոծկելու նպատակով, բնակարանն այրել են, գրում է աղբյուրը։