Երեկ՝ օգոստոսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Հ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Դաշտ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 85-ամյա Տիրուհի Մ.-ին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: