Հասարակություն

Կապանի համայնքապետարանի և Մոսկվայի Հարավային վարչական շրջանի աշխատակազմի միջև հուշագիր է ստորագրվել

Կապանի Մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն՝ Կապանի համայնքապետարանի և Մոսկվա քաղաքի Հարավային վարչական շրջանի աշխատակազմի միջև։

Ինչպես տեղեկացնում են Կապանի համայնքապետարանից, հուշագիրը ստորագրել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Մոսկվա քաղաքի Հարավային վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Երոշինը։ Այն հիմնված է բարեկամության և համագործակցության հարաբերությունների վրա։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, մշակել և իրականացնել տարաբնույթ նախագծեր։