Հասարակություն

ԱՄՆ դեսպանն այցելել է Սանահին

Դեսպան Քվինը Լոռու գեղատեսիլ մարզում էր, որտեղ այցելեց Սանահին վանական համալիր՝ ծանոթանալու «ԱՄՆ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ համալիրի մի քանի բաղադրիչների պահպանության աշխատանքների ընթացքին, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Սանահինում դեսպանին ողջունեց Ալավերդի համայնքի ղեկավարը։ Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի՝ Սբ․ Հակոբի մատուռի, Գրիգոր Տուտեոդու խաչքարի և Սբ․ Հարույթուն եկեղեցու պահպանության աշխատանքները, որոնք ղեկավարում է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան»։ ԱՄՆ դեսպանությունը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության այս կարևոր հուշարձանների կոնսերվացման հարցում»,– ասվում է հաղորդագրության մեջ։