Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավոտճանապարհի Սառնակունք-Սպանդարյան գյուղերի հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:
Shamshyan․com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: