Հասարակություն

Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն ավարտվել են

Լծեն-Տաթև տեղական նշանակության ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն ավարտվել են: Շուրջ 20 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է գրեթե 8 մլրդ դրամ, միջոցները տրամադրվել են պետական բյուջեից:

Ավարտվել են նաև Լծեն-Շամբ 6,15 կմ հատվածի շինաշխատանքները: Ճանապարհի հիմնանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 730 մլն դրամ:

Նորավան-Շամբ ավտոճանապարհի 7,9 կմ հատվածի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են և ավարտին կհասցվեն մինչ տարեվերջ: Ճանապարհի հիմնանորգման ընդհանուր արժեքը 1 մլրդ 388 մլն դրամ է: