Հասարակություն

Դաշտաքարում մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին, ուղևորներից մեկը մահացել է

Օգոստոսի 17-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Ուրցաձոր-Դաշտաքար միջհամայնքային ճանապարհին՝ Դաշտաքար գյուղի հատվածում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին. 34-ամյա ուղևոր Հարություն Պետրոսյանը մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: